Վարչապետը ՀՀ ԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հրայր Թովմասյանին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ նրա սկսած բարեփոխումներն անպայման շարունակվելու են: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվության բաժնից:

«Համոզված եմ, որ պարոն Մանուկյանն իր փորձն ու գիտելիքը կներդնի նախարարության առջև դրված խնդիրներին լուծումներ տալու համար: Վստահ եմ, որ նախարարությունում սկսված բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշել, որ իր գլխավորած գերատեսչությունը շարունակելու է համակարգում ստեղծված բոլոր լավ ավանդույթներն ու ծրագրերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել