ՀՀ փաստաբանների պալատը, Պալատի երիտասարդական խորհրդի և փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնակցությամբ մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ, Հյուսիսային պողոտայում իրականացրել են իրազեկման ակցիա, որի կարգախոսն է «պաշտպանված աշխատող, բարեխիղճ գործատու` հզոր հայրենիք»: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:
Երիտասարդ փաստաբանները շուրջ 500 թռուցիկներ են բաժանել քաղաքացիներին և պատասխանել նրանց հուզող հարցերին:
Լուսանկարը՝ advocates.am-ի
Իրավաբան.net