Սահմանադրական դատարանի աշխատակազմն ապահովում է անհրաժեշտ խորհրդատվական, կազմակերպչական, տեղեկատվական, տեխնիկական և այլ պայմաններ` սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացման համար:
Ծառայությունը սահմանադրական դատարանի աշխատակազմում Հայաստանի Հանրապետությունում նախատեսված պետական ծառայության հատուկ տեսակ է` դատական ծառայություն, որի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և սահմանադրական դատարանի կանոնակարգով:
Սահմանադրական դատարանի դատական ծառայողներին դասային աստիճաններ շնորհվում են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված կարգով: