Ե՞րբ է անհրաժեշտ դիմել զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու համար

Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, ով մինչև հերթական զորակոչին նախորդող փետրվարի 1-ը կամ օգոստոսի 1-ը «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմել է այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ հաշվառված է, և ում այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը որոշել է ուղարկել այլընտրանքային ծառայության:

Հանրապետական հանձնաժողովը մշտապես գործող մարմին է և կազմված է տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության և պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերը նշված օրենքի դրույթները չեն տարածվում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման իրավունք ստանալու հիմք ունեցող քաղաքացիների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել