Քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ

Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ գրավատան տնօրենն հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու, այն է` ընկերության համախառն եկամուտից նվազեցվող ծախսերը շահութահարկի 2010-2012թթ. հաշվարկներում ավել ցույց տալու և շահույթը պակաս հաշվարկելու արդյունքում խուսափել է (8.873.585 ՀՀ դրամ) խոշոր չափի հարկեր վճարելուց:

Հատուկ քննչական ծառայության կայքի փոխանցմամբ` քրեական գործի նյութերով հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում և ուղարկվել այլ քննչական մարմին` նախաքննությունը շարունակելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել