Հայ ակնագործները Ռուսաստանից բնական ալմաստ ձեռք բերելու դեպքում արտահանման տուրք չեն վճարի

ՀՀ կառավարությունը, ելնելով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրից, ըստ որի հայկական ընկերությունների կողմից ՌԴ-ից առանց արտահանման տուրքի ձեռք բերված բնական, չմշակված ալմաստը չպետք է վերաարտահանվի, այսօրվա նիստում սահմանել է դրա հաշվառման կարգը և այն իրականացնող լիազոր մարմին ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՌԴ օրենսդրության համաձայն այդ երկրի ալմաստ արդյունահանող ընկերություններից ոչ ռեզիդենտների կողմից բնական, չմշակված ալմաստը ձեռք է բերվում՝ վճարելով արտահանման տուրք, որը զգալի գումար է կազմում:

Փաստորեն հայկական ընկերություններն ազատվում են նշված տուրքից՝ պայմանով, որ իրենց ձեռք բերած ալմաստը Հայաստանից չվերաարտահանվի: Ակնկալվում է, որ որոշումը զգալիորեն կնպաստի հայկական ակնագործության զարգացմանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել