Ո՞վ պետք է ստուգի` ներկա՞ են դատի մասնակիցները, թե` ոչ

Դատավարության մասնակիցների ներկայությունը դատական նիստերի դահլիճում ստուգում է դատական նիստերի քարտուղարը: Նա զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին, ծանուցված են արդյոք չներկայացած անձինք պատշաճ ձևով, ինչպես նաև տեղեկություններ է հաղորդում նրանց բացակայության պատճառների մասին:

Նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած մասնակիցների ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել