Ըստ քաղաքացու հաղորդման` ոստիկանը ծեծել է իրեն

Քաղաքացի Ս. Թ.-ի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության շտաբում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ըստ նախապատրաստված նյութերի` 2008թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանության մարզային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին քաղաքացի Ս. Թ.-ն հեռախոսազանգով տեղեկացրել է անհայտ անձանց կողմից իր նկատմամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ, ինչից հետո քաղաքացու աշխատավայր է եկել տվյալ դեպքի մասին արդեն իսկ իրենից նախկինում տեղեկացված` նույն բաժանմունքի օպերլիազորը և ծեծի է ենթարկել իրեն` հանցագործության դեպքի մասին քրեական հետախուզության բաժանմունքի պետին հայտնելու համար:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել