Հոկտեմբերի 23-ին ծառայություն իրականացնելիս` Վայոց ձորի մարզի պարեկները ժամը 9-ին Երևան-Մեղրի ճանապարհին կանգնեցրել են «Ֆոտոն» մակնիշի մի բեռնատար, որի վարորդն ամրակապված չէր:
Վարչարարություն չիրականացնելու համար 51-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Նա ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։


