Անհրաժեշտ է հաստատակամորեն մնալ Մայր Աթոռի կողքին. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել կոչով՝ անդրադառնալով վերջին օրերին եկեղեցու շուրջ ստեղծված լարված իրավիճակին և պառակտման փորձերին։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։

Կոչի մեջ նշվում է, որ Վեհափառ Հայրապետը օծյալ է, ով անկախ իր անձից՝ մարմնավորումն է Հայ Առաքելական Եկեղեցու։

«Վեհափառ Հայրապետը օծյալ է։

Վեհափառը / անկախ իր անձից/ մարմնավորումն է մեր առաքելական եկեղեցու։

Եկեղեցու յուրաքանչյուր զավակ ,սատարելով Վեհափառին, կսատարի Հայ Եկեղեցուն։

Չպետք է տրվել նիկոլական սադրանքների:

Անհրաժեշտ է հաստատակամորեն մնալ Մայր Աթոռի կողքին։

Հովհանավանքը հակաթոռ դարձնելու փորձերը դատապարտելի են։

Մի դարձեք նիկոլիզմի համար գործիք ու կյանքում մեկ անգամ հստակ «ոչ» ասեք Հայ ազգի ու եկեղեցու դեմ պառակտման քարոզիչներին։

Մի վախեցեք ոչնչից.

ոչ շանտաժից,ոչ կալանավորվելուց ու ոչ էլ պաշտոնազրկվելուց։

Մայր Աթոռի ու Վեհափառի դեմ ցանկացած ոտնձգություն ՝ ուղիղ մարտահրավեր է հայ ազգի անցյալին ,ներկային ու ապագային։

Հեռու մնացեք կեղծ «մարգարեներից» ու «բարեպաշտներից»։

Նրանք բաժանում են Հայ եկեղեցին։

Իսկ բաժանումը՝ չարից է»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել