Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝
-գնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է Հանրապետական զինվորական կոմիսար,
-գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ,
-գնդապետ Արծվիկ Գրիգորյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի սոցիալական էջից։