Ոստիկանության զորքերի ծառայողները օգնություն են ցուցաբերել փողոցում ընկած քաղաքացուն

ՆԳՆ Ոստիկանության զորքերի ծառայողները հոկտեմբերի 19-ի երեկոյան օգնություն են ցուցաբերել ինքնազգացողության վատանալու պատճառով Վաղարշապատի փողոցներից  մեկում ընկած քաղաքացուն:

Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանները առաջին օգնություն ցուցաբերելուց հետո ահազանգել են շտապօգնություն, ապա պատգարակով երիտասարդին մոտեցրել են ժամանած շտապօգնության մեքենային։  Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել