Քաղաքացիական դատավարությունում վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու բողոքը մինչև վերաքննիչ դատարանը սկսի գործի քննությունը:
Եթե վերաքննիչ բողոքն ընդունված է վարույթ, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին, եթե վճիռը չեն բողոքարկել այլ անձինք: Եթե վճիռը բողոքարկել են այլ անձինք, ապա վերաքննիչ վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանի վճիռը մտնում է օրինական ուժի մեջ: