Անցյալ դարի 20-ական թվականներին Ռուսաստանի դպրոցներում գրագետ նամակը համարվում էր անհարիր, այն ոչ միայն դիտվում էր որպես ոչ պրոլետարական, այլև գրագետ նամակի համար կարող էին տվյալ անձի «դեմ գրել»:
Այս մասին տեղեկանում ենք mif-facts.com կայքից:
Իսկ ՀՀ-ում պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:
Պաշտոնական խոսքում ՀՀ պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը:
Հ.Գ.
ՀՀ օրենսդրությունը չի անդրադառնում նամակագրության ընթացքում լեզվական կանոնների պահպանման անհրաժեշտությանը, սակայն ցանկացած դեպքում գրական հայերենի օգտագործումը մեր բոլորի պարտականությունն է: