Միքայել Սրբազանը շնորհավորում է Գյումրու տոնը.
«Սիրելի գյումրեցիներ, հարազատներ,
Շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով եւ շնորհակալ եմ զորակցության եւ սատարումի համար: Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք եւ ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից: Այդ ժպիտը ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին եւ այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ…»։