Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ նիստում հիշեցրեց՝ մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել էր Լևոն Բալյանի թեկնածությունը:
Բաբայանը հայտնեց՝ ԱԺ պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը, և որոշում չի կայացվել:
«Որոշում չի կայացվել»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԱԺ-ից։