Արդարադատության ակադեմիայի ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ

Հոկտեմբերի 2-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված 3-րդ խմբի ունկնդիրներին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Արդարադատության ակադեմիայից։

Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ.

«Մաղթում եմ, որ պրակտիկ գործունեության ընթացքում առաջացած երբեմն առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրները երբեք ձեզ չընկճեն, երբեք չհիասթափվեք ձեր կատարած ընտրության և այս շատ կարևոր քայլի համար», նշեց ռեկտորը՝ անփորձանք ծառայություն մաղթելով շրջանավարտներին:
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 18 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի հուլիսի 14-ից սեպտեմբերի 25-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել