Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։
«Մասնակից երկրների ղեկավար գործընկերներիս պաշտոնապես հրավիրեցի Երևան, մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին»,– գրել է Նիկոլ Փաշինյանը։