Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի, ավիակերոսինի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսատուրքերը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից:
Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայի հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ հաշվի առնելով արտադրության ծավալների տեղային կրճատումն ու պահանջարկի սեզոնային աճը։
Մաքսատուրքերի զրոյացման որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակումից 10 օրացուցային օր անց։