Պայմանագրային զինծառայողը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել․ ՀՀ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին։ Ըստ ԶԼՄ-ների՝ N զորամասի կին զինծառայողը պնդել է, որ վերադասն իրենց հետ վատ է վարվում։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է  ՀՀ ՊՆ-ից։

«N զորամասի պայմանագրային զինծառայողը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։

Այն ուղարկվել է նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել