«Համոզմունք ունեմ՝ 2026 թվականի ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է». Փաշինյան

Ես մեծ համոզմունք ունեմ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է: Այս մասին  Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ, որովհետև այս քաղաքականությունը՝ խաղաղության օրակարգը, որը մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է: Ժողովուրդն իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 2026 թվականին խորհրդարանական ընտրություններին ու պատմականորեն չի կարող այլ բան տեղի ունենալ, քան խաղաղության օրակարգի հաղթանակի վերահաստատումը»,-ասել է Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել