Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովը և Մարկո Ռուբիոն կարճատև եռակողմ շփումներ են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև եռակողմ շփումներ են ունեցել: Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է ԱԳՆ-ից։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության և դրա հետագա ամրապնդման գործում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել