Հայաստանում ոչ ոք անպատիժ չի մնում և բռնության յուրաքանչյուր դեպք ստանում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Մերձավանի դեպքերին։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից։

«Մի շարք քաղաքական սպանությունների, Մարտի 1-երի, Հոկտեմբերի 27-երի, ընտրություններ կեղծելու և քրեական ենթամշակույթի մեջ ապրող նախկին իշխանությունների ներկայացուցիչները և իրենց էժան սպասարկողները փորձում են ու դեռ շատ փորձելու են Փարաքարի ցավալի դեպքը կապել գործող իշխանության հետ: Անել դա, որպեսզի իրենք իրենց միակ մարդասպանը, թալանչին, կեղծարարը չզգան, որպեսզի նախկին թալանչիներից փող վերցնելիս իրենց այդքան էլ մեղավոր չզգան և տարանջատվեն: Բայց իզուր են եղել ու լինելու այդ փորձերը, Հայաստանում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում իր քաղաքական դիրքորոշման համար, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում և իշխանությունը որտեղ պարտվել է, զբաղեցնում է իր ընդդիմադիր մասը: Հայաստանում ոչ ոք անպատիժ չի մնում և բռնության յուրաքանչյուր դեպք ստանում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական: Քաղաքական սպանությունները, հաշվեհարդարները և անպատժելիությունը վաղուց անցյալում են՝ ձեր հետ միասին:

Խորին ցավակցությունս մահացածների հարազատներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել