Այսօր տեղի ունեցավ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով եզրափակիչ դատական նիստը։ Աջապահյանին դատական նիստերի դահլիճում ներկաները դիմավորեցին ծափահարություններով։
Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ճանաչեց մեղավոր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ վերդիկտի նույնն է թողնվել նաև խափանման միջոցը՝ կալանքը որոշակի սահմանափակումներով։
Գործով լրացուցիչ դատական նիստ նշանակվեց, այն կանցկացվի սեպտեմբերի 29-ին։
Նիստի ավարտին դատարանի դահլիճում ներհաները հնչեցրին Տերունական աղոթքը։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ից կալանավորված էր։ Սեպտեմբերի 2-ին կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս 1 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ մեղադրանքի էությանն նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։