Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած դեպքերին։
«Սարսափելի է լսել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մասին լուրը։ Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին։ Սպանությունը պետք է բացահայտվի, մեղավորները արժանանան խիստ պատժի»,- գրել է նախարարը։