Ինչպես iravaban.net-ը տեղեկանում է ՝Քննչական կոմիտեից «Լուրեր»-ին հայտնել են, որ երձավանում տեղի ունեցած կրակոցների և սպանության դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (Սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ոստիկան Կարեն Աբրահամյանը: Մեկ անձ վիրավոր է: