Արմավիրի Փարաքար համայնքի մահացած ղեկավար Վալոդյա Գրիգորյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ էր, 4 երեխաների հայր. կենսագրություն

Ինչպես արդեն տեղեկացրել է Iravaban.net-ը, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը:

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Iravaban.net-ը ստորև ներկայացնում է Արմավիրի Փարաքար համայնքի մահացած ղեկավար Վալոդյա Գրիգորյանի կենսագրությունը.

Վալոդյա Գրիգորյանը ծնվել է 1983թ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում:

1991-2001 թթ. հաճախել է Մերձավան համայնքի միջնակարգ դպրոցը:

2001-2005 թթ. սովորել է ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ «Ֆիզկուլտուրան և սպորտը» մասնագիտությամբ, ստացել է «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի, կարատեդոյի մարզչի» որակավորում:

2016-2018թթ. ստացել է Կառավարման  մագիստրոսի աստիճան՝ Կառավարում մասնագիտությամբ:

2022թ.-ին  ավարտել է «Մատենա» միջազգային դպրոցի «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագիրը։

2004թ. աշխատել է Մերձավանի «Կրթություն և մշակույթ» միացյալ տնօրինությունում որպես սպորտ հրահանգիչ:

2005-2007թթ. աշխատել է Մերձավանի գյուղապետարանում:

2007-2011թթ. աշխատել է Մերձավանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետի համայնքային ծառայողի պաշտոնում։ Շնորհվել է համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

2011-2016 թթ զբաղվել է անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ:

2016թ-2021թ.եղել է «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ հիմնադիր տնօրենը:

2023թ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:

2021-2025թ Փարաքար համայնքի ավագանու անդամ է և Փարաքար համայնքի «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար։

2025թ-ի ապրիլի 19-ին ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել