ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրառում էր կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ նշելով. «Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն։ Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին»։
Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանն անդրադարձել են ՔՊ-ականները։ Իրավաբան․net-ը ներկայացնում է այդ գրառումներից մի քանիսը։
ՀՀ Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրում է․
Ուրեմն ինչքան պետք է ատես սեփական երկիրդ ու ժողովրդիդ, որ լինելով քո երկրի առաջին նախագահ, հերիք չի մեղադրես սեփական երկրիդ պատերազմ հրահրելու մեջ, մի բան էլ 1.000 հոգով ավելացնես 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ կրկնելով Սերժի փեսա Միշիկի կողմից դաշտ նետված 5.000 զոհի թիվը և նոր զազրելի թեզ նետես դաշտ՝ 10.000-ից ավելի հաշմանդամ զինվորների մասին, այն դեպքում, երբ մենք պատերազմի հետևանքով ունենք մոտ 900 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից վերջույթների ամպուտացիայով 142 անձ, ովքեր պետական աջակցության շնորհիվ ապահովված են ժամանակակից պրոթեզներով և այլ աջակցող պարագաներով։
Ծերուկի և յուր թիմի անդունդն անհատակ է»,-նշել է Արսեն Թորոսյան:
Առաջին նախագահի վերջին մաղձաժայթքման մասին միայն մի բան կա ասելու. Նա ատում է խաղաղությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ Փաշինյանն է բերել այն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Առաջին նախագահի վերջին մաղձաժայթքման մասին միայն մի բան կա ասելու: Նա ատում է խաղաղությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ Փաշինյանն է բերել այն:
Մնացածը առաջին նախագահին բնորոշ մաղձ է և մինչև վերջերս ոչ այնքան բնորոշ լոլոներ: Եվ ուրիշ ոչինչ»։