Մեր Հանրապետությունն ու ժողովուրդը ունեն ամուր հիմք՝ իրականացնելու այն ձգտումները, որոնք արտահայտվել են անկախ, ինքնիշխան և բարգավաճ պետության օգտին քվեարկությամբ. Արարատ Միրզոյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անկախության օրվա կապակցությամբ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության 34-ամյակը:

Այս վճռորոշ պահին մեր Հանրապետությունն ու ժողովուրդը, դժվարությունների միջով  բայց վճռականությամբ, ունեն ամուր հիմք՝ իրականացնելու այն ձգտումները, որոնք արտահայտվել են անկախ, ինքնիշխան և բարգավաճ պետության օգտին քվեարկությամբ:

Այս տեսլականը մեր արտաքին քաղաքականության և մեր քաղաքացիների համար  խաղաղ միջավայրը շարունակաբար բարելավելու և գործընկերությունները ամրապնդելու ջանքերի հիմքում է:

Շնորհավո՜ր Անկախության օրը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել