«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի Հոդված 24-ը սահմանում է այն դեպքերը, երբ ֆիզիկական անձինք և որոշակի խմբեր ազատվում են պետական տուրք վճարելուց նոտարական գործողությունների իրականացման ժամանակ։
Ո՞ր դեպքերում պետական տուրք չի գանձվում․
- ֆիզիկական անձինք` պետության կամ համայնքի օգտին կտակի կամ գույքի նվիրատվության պայմանագիրը վավերացնելու համար.
- Պետությանը կամ համայնքին ժառանգությամբ անցած գույքի վկայագրի և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում։
- ֆիզիկական անձինք` ժառանգության իրավունքի մասին նրանց վկայագիր տալու համար, եթե`
- ժառանգվում է բնակարան, տուն կամ կոոպերատիվի բաժնեմաս այն անձանց կողմից, ովքեր ժառանգատուի հետ համատեղ բնակվել են և շարունակում են բնակվել նույն վայրում,
- ժառանգության օբյեկտ են ավանդները, ապահովագրական գումարները, պետական պարտատոմսերը, աշխատավարձը կամ կենսաթոշակը։
- Թոշակների և նպաստների ստացման լիազորագրերի վավերացում։
- Մայրերի պարգևատրման փաստաթղթերի պատճենների վավերացում, երբ նրանք պարգևատրվել են բազմազավակության շքանշաններով և մեդալներով։
- Ապահովագրական վճարների ժառանգման վկայագիր, եթե մահը տեղի է ունեցել դժբախտ պատահարի հետևանքով աշխատանքի (ծառայության) վայրում։
- Հաշմանդամություն ունեցող վետերանները, պատերազմի ժամանակ վիրավորվածները, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքները՝ արտոնություններ վերապահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու ժամանակ։
- սեփականատերերն ու օգտագործողները` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.
- ֆիզիկական անձինք` պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրի վավերացման համար.
- Ադրբեջանից 1988–1992 թթ․ բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք, համայնքային բնակարանների վարձակալության պայմանագրերի վավերացման ժամանակ։
- Պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրեր։
- Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու դեպքում։
- Զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց ժառանգներին տրամադրվող փաստաթղթեր ժառանգության ընդունման կամ հրաժարման համար։
Հիշեցում
Պետական տուրքից ազատումը կիրառվում է միայն օրենքով հստակ սահմանված դեպքերում։ Այլ նոտարական գործողությունների դեպքում պետական տուրք սահմանվում է ընդհանուր կարգով։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։