Փրկարարները օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն՝ մոտ 300 մետր իջեցնելով սարալանջից

Սեպտեմբերի 17-ին, ժամը 14։03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 300 մետր) և մոտեցրել անձնական ավտոմեքենային»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել