Ռուստամ Բաքոյանը հանդիպեց ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան–Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Հայաստանում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինի հետ։

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բաքոյանը ողջունել է հյուրին խորհրդարանում՝ շեշտելով հայ–իրաքյան բարեկամական հարաբերությունների կարևորությունը և ընդգծելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։

Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ԱԺ Հայաստան–Իրաք բարեկամական խմբի ղեկավարի ջանքերը՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Երկուստեք ընդգծվել է, որ հայ–իրաքյան հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ, և կարևորվել է տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Եզրափակելով՝ կողմերը հաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցության ակտիվացմանն ուղղված աշխատանքները։

Իրավաբան.net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել