Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակաառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը (Պ-1131-01.08.2025-ՏՏԳՇ-011/0) քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ(հարակից զեկուցող)։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից: