ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Մեդվեդևին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով։
«ՌԴ պետականության ամրապնդման և ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած մեծ ներդրման համար Դմիտրի Անատոլիևիչ Մեդվեդևին շնորհել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան»,- ասված է փաստաթղթում:
Նշենք, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալն այսօր նշում է իր 60-ամյակը։