Տրանսպորտային միջոցների լուսային և ձայնային սարքավորումների սխալ օգտագործումը և դրա իրավական հետևանքները

Ի՞նչն է համարվում իրավախախտում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1231-րդ հոդվածի համաձայն՝ իրավախախտում է համարվում

  • Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրված վիճակում վարելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը։
  • Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրված վիճակում վարելը կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը)

Նախատեսված պատիժները

  • Ստանդարտին չհամապատասխանող սարքավորումներ օգտագործելու դեպքում․
    • Տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, և
    • Սարքավորումների բռնագրավում։
  • Առանց թույլտվության փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ օգտագործելու դեպքում․
    • Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով,
    • Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ իրավունքից զրկված անձի դեպքում՝ տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 240-ապատիկի չափով,
    • Սարքավորումների բռնագրավում։

Իրավախախտման հայտնաբերում և մեղմացնող հանգամանքներ

  • իրավախախտումը հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին:
  • Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ:  Այդ դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:
  • Եթե վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:
  • Իրավախախտը կարող է ազատվել տույժը կատարելու պարտականությունից, եթե 24 ժամվա ընթացքում վերացնի իրավախախտման հատկանիշները և համապատասխան ապացույց ներկայացնի լիազորված մարմնին։

Կարևոր է իմանալ

  • Աշխատող սարքավորումները պետք է համապատասխանեն ստանդարտներին։
  • Իրավախախտման դեպքում հնարավոր է ինչպես տուգանք, այնպես էլ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում և սարքավորումների բռնագրավում։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել