Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 288 828 000 դրամ տուգանք է կիրառել «Տոչ-մաստեր», «Իննթեք» , «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ» և «Սմարթ սոլուշնս» ընկերություններ անձանց խմբի նկատմամբ ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար չհիմնավորված բարձր (1 800 դրամից, 2 400 դրամից 3 600 դրամ), ինչպես նաև խտրական գներ սահմանելու և կիրառելու համար, ինչը հանգեցրել է գերիշխող դիրքի չարաշահման։
Ընդունված որոշմամբ Հանձնաժողովը հանձնարարել է`
- դադարեցնել չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը,
- 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ը ՀԴՄ սպասարկման ծառայություններ ձեռք բերած տնտեսավարողներից հավաքագրված հավելյալ հասույթը վերադարձնել կամ հաշվանցել վերջիններիս՝ հիմք ընդունելով որոշմամբ նախատեսված բանաձևը։
Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://ef.competition.am/api/decision/890F2200-21C8-4F3A-AE29-A81CEC41B24A/download