Գագիկ Բեգլարյանից պահանջվում է բռնագանձել շուրջ 77 մլն դրամ․ գործը դատարանում է

Տրանսպորտի և կապի նախկին նախար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը պահանջում է  շուրջ 77 մլն դրամ գումար բռնագանձել։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը ներկայացվել է պետական շահերի պաշտպանության շրջանակներում։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Ավագյանին։

Հիշեցնենք՝ 2 տարի առաջ Գլխավոր դատախազությունը մեկ այլ հայցադիմում է ներկայացրել Գագիկ Բեգլարյանի դեմ՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս գործը ևս գտնվում է դատավոր Նարինե Ավագյանի վարույթում, դրա  քննությունը դեռևս շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել