Տրանսպորտի և կապի նախկին նախար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը պահանջում է շուրջ 77 մլն դրամ գումար բռնագանձել։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը ներկայացվել է պետական շահերի պաշտպանության շրջանակներում։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Ավագյանին։
Հիշեցնենք՝ 2 տարի առաջ Գլխավոր դատախազությունը մեկ այլ հայցադիմում է ներկայացրել Գագիկ Բեգլարյանի դեմ՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս գործը ևս գտնվում է դատավոր Նարինե Ավագյանի վարույթում, դրա քննությունը դեռևս շարունակվում է։