Վիկտորյա Այդինյանն ազատվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից և նշանակվել վերջինիս գրասենյակի ղեկավար

Վիկտորյա Այդինյանն ազատվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից և նշանակվել վերջինիս գրասենյակի ղեկավար։

Որոշումը Մհեր Գրիգորյանի կողմից ստորագրվել է սեպտեմբերի 4-ին, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վիկտորյա Այդինյանին 2025 թվականի սեպտեմբերի 5-ից նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար»։

Եվս մեկ որոշմամբ՝ Էդգար Մկրտչյանն ազատվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։

Iravaban.net-ը ներկայացնում է Վիկտորյա Այդինյանի կենսագրությունը։

Ծնվել է 1995 թվականի հունվարի 29-ին Երևանում։

Կրթություն

  • 2012-2016 թթ. – Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտության բակալավրի որակավորում (գերազանցության դիպլոմ)
  • 2016-2018 թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարան, Քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագիր, ուղղությունը՝ հանրային քաղաքականություն և զարգացում (գերազանցության դիպլոմ)
  • 2024-2025 թթ. – Օքսֆորդի համալսարան, Բլավատնիկի կառավարման դպրոց, Հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագիր
  • 2024-2025 թթ. – Սթենֆորդի համալսարան, Բիզնեսի դպրոց, «Լիդ» առաջնորդության ու փոփոխության կառավարման մասնագիտական ծրագիր

Աշխատանքային գործունեություն

  • 2016-2017 թթ. – ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և «Ապագան քոնն է» ՀԿ-ի կողմից իրականացվող երիտասարդների զորեղացման, համայնքային զարգացման ու հակակոռուպցիոն կրթության ծրագրերում դասընթացների համակարգող
  • 2017 թ. – ԵՄ և ԵԽ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ ու «Քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա ինստիտուտ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդների զորեղացում. ապահովելով Հայաստանում ակադեմիական բարեվարքության վերաբերյալ երկխոսություն» ծրագրի համակարգման ու հաղորդակցության պատասխանատու
  • 2017 թ. – Հայաստանի ամերիկյան համալսարան, հետազոտող
  • 2017-2018 թթ. – «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ, հետազոտող վերլուծաբան
  • 2018-2020 թթ. – ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
  • 2021 թ. – Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ազգային փորձագետ
  • 2021 թ. – «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, հանրային կառավարման ծրագրերի համակարգող
  • 2021-2023 թթ. – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական, ապա՝ նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով
  • 2022-2023 թթ. – «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամ, Հանրային կառավարման բարեփոխումների ինստիտուցիոնալ արդիականացման ուղղության համակարգող, ապա՝ թիմի ղեկավար
  • 2023 թ. մարտի 28-ից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Այլ տվյալներ

  • Մասնակցել է քաղաքականությունների մշակման ու հանրային կառավարման վերաբերյալ տեղական ու միջազգային տասնյակից ավել դասընթացների ու կոնֆերանսների:
  • Մասաչուսեթսի (Ամհերսթ, ԱՄՆ) ու Ջորջթաունի (Վաշինգտոն, ԱՄՆ) համալսարաններում ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից կազմակերպված հանրային քաղաքականության ու առաջնորդության դասընթացների մասնակից է (2013 թ.), Հարավային Կովկասի բանավեճի առաջնության հաղթող (ՄԱԶԾ, Վրաստան):
  • Պարգևատրվել է վարչապետի հուշամեդալով՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ ցուցաբերած աշխատանքի համար և
  • Վարչապետի շնորհակալագրով՝ բացառիկ ծառայության և նվիրվածության համար:
  • Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:

Կուսակցական պատկանելություն

  • Անկուսակցական

Անձնական տվյալներ

  • Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել