Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստորագրել է որոշում, որով Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ՝ որպես հարակից զեկուցող: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից:
Որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը կհանդիսանա կառավարության ներկայացուցիչ Ազգային ժողովում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-1121-04.07.2025-ԱՍ-011/0) քննարկման ժամանակ:
Որոշումը կայացվել է հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը: