Ռուբեն Սարգսյանը նշանակվել է ԱԺ-ում «Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստորագրել է որոշում, որով Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ՝ որպես հարակից զեկուցող: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից:

Որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը կհանդիսանա կառավարության ներկայացուցիչ Ազգային ժողովում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-1121-04.07.2025-ԱՍ-011/0) քննարկման ժամանակ:

Որոշումը կայացվել է հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել