«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 2-ին ժամը 09:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արին-Բերդի 3, 5 նրբանցքների, Նոր Խարբերդ գյուղի ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:15-15:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի ք.Ծաղկաձոր Սարալանջ փողոցի, Սարալանջի 1, 2, 4, 6 փակուղիների, Տանձաղբյուր, Տանձաղբյուրի Քոթեջի, Տանձաղբյուրին Հարող Տարածքի ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-16:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի ք.Սևան Սայաթ-Նովա 17, 19 շենքերի, Սարգիս Սևանցու 2, 4 շենքերի, Գրիբայեդովի 1, 2 շենքերի, Բաբաջանյան 1 շենքի, Կարմիր Բանակ 2, 3 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: