ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Պակիստանի ԱԳ նախարար Իշաք Դարը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է պակիստանցի պաշտոնյան։ «Այսօր ես և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ջերմ հեռախոսազրույց ունեցանք և համաձայնության եկանք քննարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը»,- ասվում է նախարարի X-ի միկրոբլոգում գրառման մեջ։
Հայկական կողմը զրույցի մասին դեռևս տեղեկություններ չի հայտնել։