Հայտնաբերվել է մեծաքանակ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող խանութներից մեկի առևտուրը կազմակերպող տղամարդը ձեռք է բերում և վաճառում կեղծ օղիներ ու առանց դրոշմանիշի ծխախոտներ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Օգոստոսի 7-ին քրեական ոստիկանները ստուգեցին տեղեկությունը:

Հայտնաբերվեցին տարբեր տեսակի ակնհայտ կեղծ օղիներ, նաև առանց դրոշմանիշի ծխախոտներ: Մեծ քանակությամբ կեղծ օղիներ հայտնաբերվեցին նաև խանութի պահեստում:

Առևտուրը կազմակերպող 43-ամյա վանաձորցին հայտնեց, որ օղիները կեղծ են, իսկ առանց դրոշմանիշի ծխախոտը ձեռք է բերել տարբեր անձանցից:

Տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի ապրանքի ձեռքբերման աղբյուրները ճշտելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել