Դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարությունը. Մայր Աթոռի հայտարարությունը

Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և ազգային բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումներով դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը՝ կրկին պարզորոշ դարձնելով իշխող քաղաքական ուժից դատարանների լիակատար կախվածությունը: Այս մասին նշվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ:

Նման անհիմն որոշումներով արդարադատությունը ձեռք է բերում պատժիչ նշանակություն, իսկ դատարանները վեր են ածվում ազատ խոսքի և կրոնի ազատության բռնաճնշման գործիքի:

Այսպիսի գործելաոճը բնորոշ է ամբողջատիրական համակարգերին և աղերս չունի հենց իշխանությունների կողմից տարփողվող ժողովրդավարական արժեքների հետ:

Եկեղեցու, եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության միջոցները չեն կարող լռեցնել խղճի և արդարության ձայնը:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և ազգային բարերար Սամվել Կարապետյանի իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն, բացառվի ապօրինի հետապնդումը, և նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն կալանքից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել