Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 27-ին, ժամը 14.35-ին, Երանոս գյուղից բերման է ենթարկվել ՌԴ Ինտերպոլի ԱԿԲ կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող, 1992 թ. ծնված Բենիկ Պ.-ն:
Ոստիկանության հաղորդմամբ՝ նա 2013 թ. սեպտեմբերի 16-ից ՌԴ Զաբայկալյան մարզի Ագինսկի շրջանի դատարանի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /գողություն/ նախատեսված հանցագործություն կատարելու համար: