Հարցազրույցին ներկայանալիս պետք է ձեզ հետ բերեք այն DS-160 հաստատման էջը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջներ․

«Հարցազրույցին ներկայանալիս պետք է ձեզ հետ բերեք այն DS-160 հաստատման էջը, որն օգտագործել եք հարցազրույցի օր ամրագրելիս։

Եթե ձեր ներկայացրած DS-160 հաստատման համարը չհամապատասխանի այն համարին, որով հարցազրույցի օր եք ամրագրել, ապա ձեր հարցազրույցը չի կայանա և դուք ստիպված կլինեք հարցազրույցի նոր օր ամրագրել»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել