Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերն ահազանգ է ստացել Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նուբարաշենի աղբավայրում գիշերը հրդեհ է բռնկվել, ահազանգ ենք ստացել հրդեհի մասին։ Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ ողջ գիշերվա ընթացքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին տեղում հերթապահություն է սահմանված»,- մանրամասնեց Սարգսյանը։
Նա նաև հավելեց, որ Երևանի քաղաքապետարանը իր հերթին պետք է հողային աշխատանքներ իրականացնի, որպեսզի հրդեհի հետևանքով ծուխը դադարի։ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահին բաց կրակ չկա։