«Սա տոնական օր է մեր տարածաշրջանի համար»․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցն անդրադարձել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ Մակունցը պատմական է գնահատել այդ հանդիպման արդյունքները։

«Պատմական օր՝ երկարատև խաղաղության ճանապարհին։ Խաղաղության, համագործակցության և կայունության նոր գլուխ Հարավային Կովկասում։ Սա տոնական օր է՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության խոստմամբ, որն արժանի է դրան»,- գրել է Մակունցը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անձնական ներգրավվածության և գրանցված անհավանական արդյունքի համար։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել