Ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:
Ապահովագրության պայմանագրերը կարող են լինել անձնական` կյանքի, առողջության, աշխատունակության ապահովագրման պայմանագրեր, և գույքային` շենքերի, տրանսպորտային միջոցների և այլ գույքային շահերի ապահովագրման մասին պահմանագրեր:
Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում, իսկ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել տասը տարվա ընթացքում:
Հայցային վաղեմության ժամկետի հաշվարկն սկսում է ապահովագրական պատահարի տեղի ունենալու պահից: